Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարսանիքից հետո տված «շաբաշը» քանի՞ գրոշ արժե

Հարսանիքից հետո տված «շաբաշը» քանի՞ գրոշ արժե
29.11.2013 | 16:19

Պարույր Հայրիկյանն այսօր հանրահավաք է հրավիրել ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրման: Նա, ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում, կարծում է, որ ՄՄ-ն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, և մեր ազգին սպառնացող այս վտանգը հնարավոր է կանխել ազգովին «ոչ» ասելով «մեզ պարտադրվող հերթական բռնի միությանը»: «Մասնակցելով հանրահավաքին` ցույց տանք, որ մեր երկիրը տեր ունի և այդ տերը մենք ենք»,- գրել է Հայրիկյանը: Իհարկե, հանրահավաքը քաղաքական պայքարի ընդունված ձևերից մեկն է, և արդեն մի քանի օր դրան են դիմել նաև ուկրաինացիները, ովքեր երկրի իշխանությունից պահանջում էին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: ՈՒկրաինացիները, սակայն, նկատի ունենալով Վիլնյուսյան գագաթնաժողովի օրերը, հանրահավաքները կազմակերպում էին ինչպես գագաթնաժողովին նախորդող օրերին, այնպես էլ երեկ ու այսօրվա առաջին կեսը: Երկրորդ կեսի համար, երբ ավարտվեց գագաթնաժողովն ու արդյունքում ՈՒկրաինայի նախագահը չստորագրեց համաձայնագիրը, ՈՒկրաինայի ընդդիմությունը հստակ ծրագիր ունի մշակած` գործադուլ, որը սկիզբ է դնելու «Եվրահեղափոխության»: Անկախ ուկրաինացիների այս ծրագրի ելքից, նկատենք, որ ընդիմությունը բավականին լուրջ է մոտեցել հարցին ու նախապես գործողությունների ծրագիր մշակել: Իսկ ի՞նչ է արել մեր ընդդիմությունը: Մեկ-երկու կուսակցություն հայտարարությամբ բավարարվեց, մի երկուսը` հարցազրույցներում անդրադարձան, մյուսները` խոսուն լռեցին: Պարույր Հայրիկյանն իր հանրահավաքը հրավիրել է այսօր, երբ գագաթնաժողովը այլևս ավարտված փաստ է: Հայրիկյանը, որպես տարիների փորձ ունեցող քաղաքական գործիչ, դժվար թե չիմանա, որ գնացքը բաց թողնելուց հետո նրա հետևից վազելն առնվազն միամտություն է, առավելագույնը` դերասանություն: Իհարկե, եթե գնացք ես բաղ թողնում, կարող ես գոնե ավտոմեքենա նստել, կամ էլ հեծանիվով գնալ` մի օր տեղ հասնելու հույսով: Բայց արդյո՞ք շատ ուշ չի լինի, երբ Պուտինն էլ Հայաստան ժամանի ու Սերժ Սարգսյանի հետ է՛լ ավելի ամրապնդի մեր` ՄՄ-ական դառնալու անորոշ ելքով հեռանկարը: Գնացքից զատ այլ արագընթաց փոխադրամիջոց, անշուշտ, կա` ինքնաթիռը, որից օգտվելու կանոնները մեր ընդդիմությունն այդպես էլ չսերտեց` միշտ պայքարի ինչ-որ մի հատվածում ճամփից հետ դառնալով: Դժվար թե Հայրիկյանը իր ուշացած հանրահավաքով ինքնաթիռի թռիչք կատարի այնպես, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսից առանց համաձայնագրի վերադառնալու փաստը խմբագրի Պուտինին ընդամենը քաղաքավարության շրջանակներում ընդունել-ճանապարհելով և ձեռնպահ մնա մի ողջ ազգի անունից երկրի ճակատագիրը որոշելու մտքից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

聜脗陆脙聝脗聝脙聠脗聮脙聝脗垄脙垄脗聜脗卢脙聜脗垄脙聝脗聝脙垄脗聙脗職脙聝脗聜脙聜脗楼/partners">ԳործընկերներՀետադարձ կապ